ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Gate of Frequency. Արտո Թունջբոյաջյանի և Վահագն Հայրապետյանի ինքնատիպ համերգը՝ Երևանում
14:00, 20.04.2019 | mamul.am
2547 | 0

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբն աննախադեպ համերգային երեկո նվիրեցին ունկնդրին: Ապրիլի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում անցկացվեց Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը կրող երեկոն:

Ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես եկավ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, իսկ 5th Season խմբի կազմում հանդես էին գալիս ճանաչված ու սիրված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունջբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):

Համերգային երեկոյին հնչեցին Արթո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի ստեղծագործությունները, ինքնատիպ իմպրովիզներ:

ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը փաստում է՝ նման փարձարկում որևէ մեկը չէր արել: Դաշնակահարը հավելում է, որ տպավորված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի և դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համագործակցությունից. երկար և համբերատար աշխատել են՝ ստանալու այս ինքնատիպ արդյունքը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն էլ, անդրադառնալով համերգի փորձարարական բնույթին, նշում է, որ ամբողջ երաժշտության պատմությունն է հիմնված փորձարարության վրա, պարզապես ոմանք հաջողել են, ոմանք` ոչ: Ինչ վերաբերում է այս համերգին, ապա Մարտիրոսյանի խոսքով, այս դեպքում նվագախումբը նվագում էր նոտաներով և նրանց էին զուգորդվում 5th Season խմբի ելևէջները, այս մասին հայտնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր