ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
8-րդ պայթյունն է որոտացել Շրի Լանկայում. հայտարարվել է պարեկային ժամ
15:00, 21.04.2019 | mamul.am
7453 | 0

Շրի Լանկայում՝ Կոլոմբո քաղաքի Դեմատագոդա արվարձանում, այսօրվա ընթացքում արդեն 8-րդ պայթյունն է որոտացել, հաղորդում է The Guardian-ը: Զոհերի ընդհանուր քանակը անցնում է 187-ը: Կառավարությունը պարետային ժամ է հայտարարել, արգելափակվել են սոցկայքերը և մեսենջերները:

Պարետային ժամը կտևի 12 ժամ:

Երկրի կառավարությունը պայթյունների առնչությամը արտահերթ նիստ է գումարել, փակվել են ուսումնական հաստատությունները, դադարեցվել են Զատկի տոնակատարությունները. պրիլի 22-ն ու 23-ը պետականորեն ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել:

Հայտնի է, որ զոհերի թվում կան օտարերկրյա քաղաքացիներ. առայժմ հայտնի է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների զոհված քաղաքացիների մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր