ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության նախագահը ենթարկվել է հարձակման». Կարեն Հովհաննիսյան
05:05, 23.04.2019 | mamul.am
2188 | 0

Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում ենթարկվել է հարձակման ամբոխի կողմից: Ընդդիմադիր կուսակցության առաջնորդը պետք է մասնակցեր PKK-ի կողմից սպանված թուրքական բանակի զինվորների հուղարկավորությանը, սակայն նա չի կարողացել անցնել ամբոխի միջով, քանի որ ամբոխը հարձակվել է նրա վրա և սկսել է հարվածներ հասցնել: Ընդդիմադիր առաջնորդին անվտանգության ուժերը կարողացել են դուրս բերել գազազած ամբոխի միջից:
Թուրքիայում մարտի 31-ի ընտրություններից հետո քաղաքական լարվածություն է, սակայն այն ավելի խորացավ Էրդողանի այն հայտարարությունից հետո, որով նա մեղադրեց ընդդիմադիր ուժին PKK-ի և Ֆեթուլահիստների հետ համագործակցելու մեջ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր