Թուրքիայի Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 5 շախմատիստուհի։ Այսօր կայացած 10-րդ տուրում մեր երեք շախմատիստուհիները պարտություն կրեցին։ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տոնեցին, իսկ Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը պարտվեցին: |