ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ուկրաինայում կատարվեց այն, ինչ-որ Հայաստանում էր կատարվել». Ստեփան Դանիելյան
04:10, 22.04.2019 | mamul.am
4640 | 1

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուկրաինայում կատարվեց այն, ինչ-որ Հայաստանում էր կատարվել։

Հին համակարգն իրեն սպառել է, մարդիկ փոփոխություն են ցանկանում ու իրենց ձայները տվեցին անօրակարգ պոպուլիստին ու անկեղծորեն պետք է ընդունենք, որ պոպուլիստներն այդ բանում մեղավոր չեն, նրանք ընդամենը առիթից օգտվում են։ Պատճառներն ավելի խորքային են։

Հայերն ու ուկրաինացիները գաղափարական, ու եթե կուզեք՝ քաղաքակրթական առումով չկողմնորոշված ու պետական ճգնաժամի առջև հայտնված հանրություններ են։

Տարբերությունը միայն ձևի մեջ է, Հայաստանում ժողովրդի միջամությամբ է փոխվել իշխանությունը, որից հետո այն ֆիքսվել է ընտրությունների միջոցով, իսկ Ուկրաինայում միանգամից ընտրությունների միջոցով ու իրենց բախտը այս անգամ բերել է, իրենք առանց արյան չեն կարողանում բունտ անել։

Քաղաքակրթական ու աշխարքաղաքական ճեղքվածքներում գտնվող երկրներ են ու իրենց բախտը հանձնել են մերժողներին, սակայն ինչ են ուզում, իրենք էլ չգիտեն՝ աջ գնան-ձախից են հարված ստանալու, ձախ գնան՝ աջից, տեղում կանգնած մնան՝ ստանում են ճահիճ։

Սակայն մեկ բան պարզ է. պոպուլիզմը ապագա չի, դրանք ընդամենը ժամանակավոր իշխանություններ են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր