Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 480.03, EUR 537.15, RUB 7.44, GBP 609.35
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+28 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական համարողները մի ուշագրավ բացթողում են անում»․ Արթուր Սաքունց
10:30, 22.04.2019

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ձևակերպումներ․ Ռ. Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական համարողները զուտ մեթոդական տեսակետից մի ուշագրավ բացթողում են անում՝ քաղաքական չորակելով քրեական հետապնդումները՝ Խաչատուրովի, Գևորգյանի, Օհանյանի նկատմամբ, ինչո՞ւ... Ունեմ իմ պատերացումները, բայց երևի թե հետաքրքիր կլիներ իմանալ Ռ.Քոչարյանը որպես քաղաքական հետապնդման զոհ կոնցեպտի հեղինակների տեսակետներն ու հմնավորումները: Բայց առավել կարևորը՝ Ռ.Քոչարյանին որպես քաղաքական հետապնդման զոհ ներկայացնողներն ավելի շուտ բացահայտում են սեփական պատկերացումները քաղաքականության մասին՝ որն է համակարգային կոռուպցիան, մարդու իրավունքների զանգվածային և շարունակական խախտումներն իրենց կարծիքների համար, միակ տղամարդու ինստիտուտը որպես կառավարման հիմնական ձև, մարդկանց ունեզրկումն ու սեփականազրկումը, ի վերջո՝ անպատժելիությունը»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր