ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Քոչարյանի տարիներին Ծառուկյանի ձեռքբերումների մասին հրապարակումներ են սպասվում
11:10, 22.04.2019 | mamul.am
19650 | 2

Վերջին օրերին Ծառուկյանն ու նրա թիմակիցներն ամեն կերպ փորձում են փրկել «Արարատցեմենտ»-ում Ծառուկյանի սպասվող կորուստները։ Վերջինները, որպես ինքնապաշտպանության հիմնական մաս, օգտագործում են այն քաղաքացիներին, ովքեր, հնարավոր է՝ գործազուրկ մնան։ Ավելին․ Ծառուկյանն իրեն թույլատրում է հնչեցնել այնպիսի արտահայտություններ, ինչպես օրինակ՝ «հիմա իմացեք՝ ով ա ժողովրդի թշնամին» և այլ։ Ասում են, որ Ծառուկյանի ու նրա թիմակիցների վերջին օրերի աղմուկ-աղաղակն ու նման հայտարարությունները զայրացրել են իշխանություններին։ Համաձայն շրջանառվող լուրերի, առաջիկայում իշխանությունները կհրապարակեն մանրամասն տեղեկություններ այն մասին, թե ինչպես և ինչ պայմաններում է Ծառուկյանը ձեռք բերել «Արարատցեմենտ»-ը, «Արմենիա Լադա»-ն և այլ ընկերություններ։ Ասում են նաև, որ բոլոր խոշոր ընկերությունները Ծառուկյանը ձեռք է բերել Քոչարյանի իշխանության օրոք, իսկ դրանց մի մասի շուրջ առկա են քրեական պատմություններ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր