ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱԺ-ն ընդունեց ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին նախագիծը
13:35, 22.04.2019 | mamul.am
3209 | 0

Ազգային ժողովը կողմ քվեարկեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին նախագծին. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Էդգար Առաքելյանը գրառումներ են կատարել թեմայի վերաբերյալ. «Մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ն այս ոլորտում գործող սկսնակ ու փոքր (մինչև 30 աշխատակից) ընկերությունները կարող են ստանալ հավաստագիր և գործել (կամ շարունակել գործել) արտոնյալ հարկային պայմաններում»,- գրել է Կարապետյանը։

«Արտոնությունը կկիրառվի բացառապես հայաստանյան ստարտափ ընկերությունների համար և չի տարածվի արտասահմանյան կայացած ընկերությունների վրա, ինչպես նախապես սահմանված էր»,- հավելել է Առաքելյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր