ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ո՛չ մի պարագայում ուշադրություն չդարձնեք այդ նամազ անողներին»․ Արթուր Եղիազարյան
04:35, 23.04.2019 | mamul.am
4324 | 2

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին ամիսներին, հատկապես այն պարագայում, որ այս տարի անհամեմատ քիչ են, մասնավորապես, Իրանից եկող զբոսաշրջիկները, Երևանում քանիցս արձանագրվել են դեպքեր, որ որոշ մահմեդականներ, փողոցում, հրապարակային մի վայրում փոքրիկ գորգ փռելով՝ նամազ են անում։ Երեկվա Շրի Լանկայի քրիստոնյաների դեմ ահաբեկչությունների մասին կարդալով, հիշեցի, որ երկու անգամ նկատել եմ նամազ, մեկը՝ Գլխավոր պողոտայի այգում, մյուսը՝ Հանրապետության հրապարակում՝ ճիշտ Լենինի արձանի տեղում աճող խոտերի մեջ։ Ինչո՞ւ եմ սա հիմա ասում։ Նոր հիշեցի, որ երկու անգամ էլ նկատել եմ, որ որոշակի տարածությունից նամազ անողներին տեսախցիկով նկարահանում էին իրենց նման մարդաբանական տեսք ունեցող այլ անձինք։ Այն ժամանակ դա անտեսել էի, բայց հիմա մտածում եմ, որ դիտավորյալ նկարում էին, որ եթե որևէ պրովոկացիա լիներ նամազ անողների հետ՝ տեսագրեին և տարածեին որպես անհանդուրժողականության դրսևորում (ոնց որ «մոդա» է հիմա ասել՝ բա Սերժի վախտ ինչո՞ւ նամազ չէին անում ու չէին նկարում): Ասածս ի՞նչ է, սիրելի հայրենակիցներ, ո՛չ մի պարագայում ուշադրություն չդարձնեք այդ նամազ անողներին։ Իրենք՝ իրենց աստված, թող մի քանի րոպե անշառ աղոթեն ու գնան, դրանից ոչինչ մեզ մոտ չի փչանում ու վնասվում։ Բայց եթե դա պրովոկացիա լինի, կարող է դարձնել շահարկման նյութ՝ իր հետևանքներով։ Եթե խնդիր կա, թող միայն իրավապահ մարմինների շրջիկ պարեկները միջամտեն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր