ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Մրցակցության դարաշրջան». ինչպե՞ս են ԱՄՆ-ում պատրաստվում Ռուսաստանի և Չինաստանի հետ հավանական կոնֆլիկտին
21:30, 22.04.2019 | mamul.am
5864 | 0

BBC-ի Ռազմավարական և բյուջետային գնահատման կենտրոնի (CSBA) ռազմաօդային ուժերի փորձագետների ամերիկյան խումբը հրապարակել է «Օդային ուժերը գերտերությունների մրցակցության դարաշրջանում» զեկույցը: 210 էջանոց փաստաթուղթը նվիրված է օդային դոկտրինին, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի զարգացման ուղիներին: Զեկույցի հիմնական թեմաներից մեկը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Եվրոպայում, մասնավորապես, Բալթյան տարածաշրջանում բռնկվող հակամարտության հավանականությունն է: Դրա պատճառը, ըստ հեղինակների, պետք է լինի Մոսկվայի «գերտերության» կարգավիճակը վերականգնելու ցանկությունը: Զեկույցի հեղինակների թվում են նաև ամերիկյան ավիացիայի նախկին հրամանատարները: ԿՀԲ փորձագետները Ռուսաստանի հետ հավանական կոնֆլիկտին դիմակայելու համար Պենտագոնին և ԱՄՆ Կոնգրեսին առաջարկում են ներդրումներն ավելացնել նավատորմի արդիականացմանն ուղղված ներդրումները: Բացի Ռուսաստանի հետ ենթադրյալ հակամարտությունից, զեկույցի հեղինակներն անդրադառնում են նաև խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հավանական հակամարտության ծագմանը: Ըստ զեկույցի հեղինակների՝ Չինաստանը ձգտում է ընդլայնել իր ուժն ու ազդեցությունը Խաղաղ օվկիանոսի արևմուտքում գտնվող վիճահարույց «կղզիների առաջին շղթայում», այստեղ ԱՄՆ-ն, որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր, պետք է հանդես գա գերակա դիրքերից:

Հիշեցնենք, որ «կղզիների առաջին շղթան» Չինաստանի, Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների միջև վիճարկելի տարածք է համարվում: Կղզիները ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ այնտեղով են անցնում Խաղաղ ու Հնդկական օվկիանոսներն իրար կապող նավահանգիստները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր