ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
13:00, 22.04.2019 | mamul.am
5310 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին 10 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը: «Անակնկալ չէր, նախորդ նիստին կանխատեսել էի»,- ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը: Նա նշեց, որ այս անգամ դատարանն օրինական որոշում է կայացրել` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է դատարան. «Քանի որ գործն արդեն փոխանցված է դատարան ու կստացվեր, որ դատարանը, եթե բավարարեր, դուրս կգար իր լիազորություններից, այսինքն՝ առնվազն, գոնե մի հրաշք տեղի ունեցավ. դատավորը Մանվել Գրիգորյանի գործով օրենքի հետ աղերս ունեցող որոշում կայացրեց, թեև մերժեց միջնորդությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր