ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Զելենսկին չի հասցնի վայելել իր «մեղրամիսը». CNN
15:05, 22.04.2019 | mamul.am
8076 | 0

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում հավաքած ձայները երեք անգամ գերազանցում են նախկին նախագահ Պորոշենկոյի ստացած քվեներին, մի շարք չլուծված խնդիրներ է ժառանգել, գրում է CNN-ը: Վերջին տարիների ընթացքում Ուկրաինան դարձել է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, որը բախվում է կոռուպցիոն մարտահրավերների, ռուս-ուկրաինական հակամարտությունն էլ շարունակում է չլուծված մնալ:

Զելենսկին չի հասցնի վայելել իր մեղրամիսը: Նա հումորիստ հաղորդավարից պետք է անցում կատարի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, իրավական, գիտական ոլորտներում լրջագույն որոշումներ կայացնող նախագահի:

Եթե հաշվի առնենք նրա քաղաքական հակառակորդների և միջազգային հանրության կասկածամտությունը, ապա կարող ենք ասել, որ նրա քաղաքական ուղին հեշտ ընթացք չի ունենալու:

Ներկայում էլ շարունակվում են ընտրություններին ռուսական միջամտության հետ կապված վերլուծությունները, հավելում է CNN-ը: Հնարավոր է՝ Կրեմլը պարզապես ցանկանում է Զելենսկիի միջոցով վերականգնել իր ազդեցությունն Ուկրաինայում, քանի որ Պորոշենկոյի հետ Ռուսաստանը որևէ կերպ չէր կարողանում գալ ընդհանուր հայտարարի:

«Զելենսկիի համար հաղթելը հեշտ էր, դժվարը խորհրդարանում կոալիցիա կազմելն է, որում նրա վարչակազմը հազիվ թե հասնի հաջողության: Մոռացեք, որ նա ծաղրածու է և ոչինչ չգիտի: Առաջիկա 6 ամիսների ընթացքում Զելենսկին ի վիճակի չի լինելու որևէ բանել, քանի որ այս ընթացքում յուրաքանչյուր կուսակցություն իրեն դիրքավորելու է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Վեճերից բացի ոչինչ չենք տեսնելու խորհրդարանում»,- ասել է «Ատլանտյան խորհրդի UkraineAlert» բլոգի խմբագիր, «Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի» ավագ դասախոս Մելինդա Հարինգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր