ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ալաշկերտ»-ը և «Լոռի»-ն Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում են
19:05, 22.04.2019 | mamul.am
2039 | 0

Ապրիլի 22-ին կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները։ «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արարատ-Արմենիա»-ի հետ։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով և, մրցակցի հարկի տակ խփած գոլերի շնորհիվ, «Ալաշկերտ»-ը դուրս եկավ եզրափակիչ։

Զուգահեռաբար կայանալիք խաղում «Բանանց»-ը հյուրընկալվում էր «Լոռի»-ին։ Հանդիպման մեկնարկից առաջ «Բանանց»-ը հրաժարվեց մասնակցել հանդիպմանը և «Լոռի»-ն կշարունակի պայքարը եզրափակչում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր