ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Նոր իշխանությունը չպետք է ուշացնի համակարգային և արմատական փոփոխությունները»․ Արթուր Սաքունց
10:20, 23.04.2019 | mamul.am
2848 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազար, միլիոն անգամ ասեցինք ու տեղ չի հասնում... Թավշյա հեղափոխության արդյունքում մերժվածները որևէ հույս չունենան, թե իրենք երբևէ տեղ կամ դեր կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրակարգում: Ինչ սխալներ, թերություններ էլ թույլ տա այս իշխանությունը, դա չի կարող փոքր-ինչ հույսի առաջացման հիմք հանդիսանալ Ձեզ համար: Դուք մերժված եք Ձեր ողջ կառավարման անպատժելիությամբ, համակարգային կոռուպցիայով, ընտրությունների արդյունքների լկտի կեղծիքներով, 30% աղքատությամբ, ի վերջո, պետության զավթմամբ, ստրկացմամբ: Զբաղմունք գտեք, փաստաբան գտեք, չգիտեմ, քավարան գտեք, ապաշխարհեք, ի վերջո, եթե հավատացյալ եք ներկայանում: Նոր իշխանությունն էլ չպետք է ուշացնի համակարգային և արմատական փոփոխությունները, անհրաժեշտ սահանադրական և օրենսդրական երաշխիքներ մշակի միակուսակցական կառավարման համակարգի որևէ վերականգնումը կանխելու դեմ: Հինգ տարին շատ չէ, բայց նաև քիչ չէ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր