ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
««Ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին»․ Լիլիթ Մակունց
10:35, 23.04.2019 | mamul.am
26929 | 0

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ հատուկ «ինձ համար գնված» նոր «Տոյոտա Քեմրի»-ի մասին.

- ծառայողական ավտոմեքենան արտադրվել է 2015-ին,
- վազքը կազմում է մոտավորապես 125.000 կմ,
- մամուլում տարածված հոդվածի վերնագիրը և բովանդակությունն իրար չեն համապատասխանում: ԱԺ աշխատակազմի ղեկավարը նշում է, որ ինձ համար նոր ծառայողական մեքենա չեն գնել: Թարմացում. քիչ առաջ աշխատակազմից ինձ տեղեկացրեցին, որ մեքենան ԱԺ-ն ձեռք է բերել հենց 2015-ին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր