ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վլադիմիր Գասպարյանի «միամիտ» ցուցմունքը դատավճիռ կլինի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար
13:05, 23.04.2019 | mamul.am
23246 | 0

Այսօր լուրեր շրջանառվեցին այն մասին, որ տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել Վլադիմիր Գասպարյանի հարցաքննությունից։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմաններից զորքը Երևան բերելուն։ Ասում են, որ Վլադիմիր Գասպարյանը, ցանկանալով կրկնել այն տեղեկությունները, որ Արցախից զորք է տեղափոխվել Երևան, «միամտաբար», մանրամասնել է, որ բացի Արցախից, զորք է բերվել նաև Տավուշի սահմաններից։ Համաձայն շրջանառվող լուրերի, Վ․ Գասպարյանն այդ կերպ հաստատել է այն տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կազմակերպված և գիտակցաբար անպաշտպան են թողել հայ-ադրբեջանական սահմանը։ Ասում են, որ Վլադիմիր Գասպարյանը հաստատել է նաև այն տեղեկությունները, որ այդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին եղել է լարված դրություն, սակայն, այնուամենայնիվ, զորքը տեղաշարժվել է։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր