Վլադիմիր Զելենսկիի թիմի անդամներից Իվան Ապարշինը հայտարարել է, որ շուտով կպատմեն ճշմարտությունը, թե ինչպես Ուկրաինայի հարավ-արևելքում սկսվեցին ռազմական գործողությունները: Մասնավորապես, կբացահայտվեն 2014-ին Դեբալցևոյում ու Իլովայսկում տեղի ունեցած իրադարձությունները: «Առաջիկայում մարդիկ կիմանան ճշմարտությունը, որևէ մեկը չի պատրաստվում որևէ բան թաքցնել»: Նա նաև ավելացրեց, որ տարածաշրջանում որոշ չբարձրաձայնած իրադարձությունների համար պատասխանատու պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության: |