ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը
21:10, 23.04.2019 | mamul.am
7275 | 0

Ուկրաինական ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի տիկնոջ՝ Ելենա Զելենսկայայի մասին: 41-ամյա Ելենան կտրականապես դեմ է եղել ամուսնու՝ քաղաքականություն մուտք գործելուն։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն: Իր երկու երեխաների՝ 14-ամյա Ալեքսանդրիայի և 5-ամյա Կիրիլի մորը Զելենսկին իսկական ընկեր է համարում:

Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը
Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը

Ելենան ու ապագա ամուսինը սովորել են նույն դպրոցի զուգահեռ դասարաններում, բայց նրանց հանդիպումը տեղի է ունեցել դպրոցն ավարտելուց հետո միայն, երբ երկուսն էլ արդեն ուսանող էին ու սովորում էին տարբեր համալսարաններում: 8 տարվա ընկերությունից հետո 2003թ. նրանք ամուսնացել են:

Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը
Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը
Ո՞վ է Ուկրաինայի առաջին տիկինը
Ելենան գերազանցությամբ ավարտել է Կրիվորժի տեխնիկական համալսարանը, որտեղ ստացել է շինարարի որակավորում: Առաջին տիկինը երբևէ չի աշխատել իր մասնագիտությամբ: Փոխարենը՝ նա «95 Квартала» նախագծի տեքստերի հարցում օգնել է ամուսնուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր