ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ՀՀ նախագահի նստավայրն անվանակոչելու հարցը հանվեց օրակարգից
12:05, 23.04.2019 | mamul.am
2390 | 1

Երևանի ավագանու այսօրվա նիստում Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը հանվեց օրակարգից: «Հարցը հանում եմ օրակարգից, քանի որ գտնում եմ, որ այն վերաբերում է ոչ միայն քաղաքին, այլև ողջ հանրապետությանը։ Այստեղ ավելի լայն քննարկում է պետք։ Երբ տեղի կունենան այդ հանրային քննարկումները, նորից կանդրադառնանք այս հարցին»,- ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանի կողմից ներկայացած՝ «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ոչ առևտրային կազմակերպությունն անվանափոխելու և կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը նույնպես հանվեց օրակարգի նախագծից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր