ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Հայ շախմատիստուհիների զբաղեցրած տեղերը՝ Եվրոպայի առաջնությունում
12:20, 23.04.2019 | mamul.am
2011 | 0

Թուրքիայում ավարտվեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: 5 շախմատիստուհի 11 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և կիսեցին 1-5-րդ հորիզոնականները: Չեմպիոնին որոշելու համար հաշվարկվեցին լրացուցիչ ցուցանիշները: Արդյունքում, Եվրոպայի կանանց չեմպիոն դարձավ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալինա Կաշլինսկայան, Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Սեբագը դարձավ փոխչեմպիոն, իսկ Գերմանիան ներկայացնող Եղիսաբեթ Պաեցը՝ նվաճեց բրոնզե մեդալ: Մեր ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 6.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 29-րդ, 31-րդ, 32-րդ և 35-րդ հորիզոնականները: Աննա Սարգսյանը վաստակեց 4.5 միավոր:
Նշենք, որ Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը զգալիորեն՝ համապատասխանաբար 54 և 43 կետերով, բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: Մարիա Գևորգյանը շատ մոտ էր նաև կանանց գրոսմայստերի 3-րդ նորման լրացնելուն, սակայն Գևորգյանը մրցաշարում ցույց տվեց 2399 գործակցի ուժի խաղ, այն ինչ կանանց գրոսմայստերի նորմա լրացնելու համար անհրաժեշտ էր 2400 գործակցի ուժի խաղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր