ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Իշխանությունները Շրի Լանկայում տեղի ունեցած պայթունները կապում են Քրայսթչերչի ահաբեկչության հետ
15:20, 23.04.2019 | mamul.am
6471 | 0

Շրի Լանկայի իշխանությունները հայտարարել են, որ Շրի Լանկայում ու Նոր Զելանդիայում իրականացված ահաբեկչական գործողությունների համար պատասխանատու են նույն անձինք: Այս մասին հաղորդում է NDTV-ն: «Հետաքննությունը ցույց է տալիս, որ մեր երկրի քրիստոնյաների և Նոր Զելանդիայի մուսուլմանների դեմ իրագործված ահաբեկչությունն իրականացրել են նույն մարդիկ»,- խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Շրի Լանկայի պաշտպանության նախարար Ռուվան Վիյեվարդենեն:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին, Զատկի տոնակատարության ժամանակ, Շրի Լանկայի կաթոլիկ տաճարներում ու հինգաստղանի հյուրանոցներում պայթուններ էին որոտացել: Մարտի 15-ին Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում իրագործված ահաբեկչության հետևանքով 50 մարդ էր մահացել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր