ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»․ Հայկ Մարտիրոսյան
03:40, 24.04.2019 | mamul.am
3860 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մեկ տարի առաջ ձերբակալության կամ առավել վատ սցենարի էի սպասում, հավատ ունեի, որ ամեն բան լավ է լինելու: Ետդարձի ճանապարհ չկար․ դրա կամուրջները վաղուց էի այրել: Եվ այրել էի գիտակցաբար ու հիմնահատակ: Մնում էր՝ մամուլում, սուցցանցերում և, իհարկե, փողոցում շարունակել պայքարը` մինչև վերջ: Միակ բանը, որ այդ օրերին դժվար էր պատկերացնել, այն էր, որ հաղթանակից հետո ժողովրդական հզոր և աննախադեպ ալիքի տված լիազորությունները մսխվելու էին, իսկական հեղափոխության հնարավորությունը վերածվելու էր ընդամենը մասնակի իշխանափոխության, իսկ գործադիր և օրենսդիր էին գալու հավակնոտ, հաճախ գեղեցկահունչ դիպլոմներով, բայց հիմնականում կիսագրագետ երիտասարդներ: Որ մեկ տարի անց հետ նայելով` ոչ թե զղջալու, այլ ափսոսելու էի ստացված արդյունքների համար` անհնար էր պատկերացնելը: Հիմա նշում են Քաղաքացու օր, երբ քաղաքացին հիմնականում հիասթափված է, իսկ նրա արած գործը` հիմնականում ապականված: Հեղափոխությունը, որ հսկա փոթորիկ էր և բացառիկ հնարավորություն, կտրուկ և վճռական հարվածներով երկիրը խելքի բերելու` ամլություն և անփոփոխություն ծնեց: Լեռը մուկ ծնեց և այս մեկ տարվա ամենաողբերգական բնորոշումը դա է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր