ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ծառուկյանը շնորհավորել է մեդալ չնվաճած մարզիկներին, մերսողին, սակայն չի շնորհավորել մեդալակիր աղջիկներին
17:45, 23.04.2019 | mamul.am
3713 | 0

Այս տարվա ապրիլին տեղի ունեցավ միանգամից 3 մարզաձևի Եվրոպայի մեծահասակների առաջնություն՝ ծանրամարտ, ըմբշամարտ և մարմնամարզություն, ինչպես նաև բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնություն և աշխարհի գավաթի խաղարկություն։

Այսօր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Օլիմպավան է հրավիրել մրցումներից մեդալներով վերադարձած մարզիկներին, սակայն չի հյուրընկալել մեդալակիր աղջիկներին։

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալներ են նվաճել 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը և 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, բրոնզե մեդալ է նվաճել 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը։ Բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել Անուշ Գրիգորյանը, արծաթե մեդալ՝ Անի Հովսեփյանը։ Աշխարհի գավաթի խաղարկությունում ևս Անուշ Գրիգորյանը նվաճել է ոսկե մեդալ։

Հավելենք, որ հրավիրվածների ցանկում կային նաև ոչ մեդալակիր մարզիկներ՝ 102 կգ քաշային ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը, ով մեդալ չէր նվաճել, և 81 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով առհասարակ չէր մասնակցել մրցմանը։ Հանդիպմանը ներկա էր անգամ թիմի մերսողը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր