ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Կայացել է թեքբոլ մարզաձևի շնորհանդես-ցուցադրական մրցումը
18:50, 23.04.2019 | mamul.am
2987 | 0

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կայացավ թեքբոլ (teqball) մարզաձևի շնորհանդես-ցուցադրական մրցում, որին մասնակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Յուրի Սարգսյանը, Թեքբոլի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Հուզսարը, ֆեդերացիայի տնօրեն Մեթյու Քարթինը և միջազգային հարաբերությունների ղեկավար Մարիուս Վիզերը: Միջոցառման նպատակը հայ մարզասերներին, ուսանող-մարզիկներին դիտարժան սպորտաձևի առանձնահատկությունները ներկայացնելն էր:

Վիկտոր Հուզսարը, կարևորելով թեքբոլի մասսայականացումն աշխարհում, հույս հայտնեց, որ Հայաստանում ևս այն կդառնա սիրված մարզաձև: Նա նաև նշեց, որ առաջին անգամ է մեր երկրում և պատմեց իր վառ տպավորությունների մասին: Հուզսարը նաև վարեց առաջին ցուցադրական խաղը, ցուցումներ տվեց մարզիկներին:

Ցուցադրական մրցումներից հետո պաշտոնատար անձինք Գաբրիել Ղազարյանի հետ քննարկեցին Հայաստանում թեքբոլի զարգացման հեռանկարները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր