ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
ՊՎԾ-ի կոռուպցիոն գործով կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը ազատ արձակվեց
21:45, 23.04.2019 | mamul.am
2933 | 0

Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների հետ կալանավորված «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանն ազատ է արձակվել: Տեղեկությունը հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Տարոն Ավանեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ այս գործով այժմ կալանքի տակ է միայն Սամվել Ադյանը, որը երկու օր հետո ազատ կարձակվի: Ավելի վաղ ազատ էր արձակվել նաև ՊՎԾ աշխատակից Գևորգ Խաչատրյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր