«Ժամանակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, հանրային սննդի ոլորտում ՀԴՄ խախտումն առաջացնում է 600 հազար դրամ տուգանք` ավանդական 150 հազարի փոխարեն։ Սակայն երբեմն հայտնի են դառնում դեպքեր, երբ այդ 600 հազարը վերածվում է 150-ի, իհարկե՝ «անշառ հարկատուների» պարագայում։ Մեզ հասած տեղեկություններով՝ տեսչություններին խիստ հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն տարիներով փորձված հարկատուների հետ, որոնք կողմ են «ձեռքը ձեռք է լվանում, 2 ձեռքը՝ երես» սկզբունքին»։ Մանրամասները՝ թերթի համարում: |