ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Հայ համայնքին զայրացրել է Հայոց ցեղասպանության տարելիցին Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը
10:25, 24.04.2019 | mamul.am
8792 | 1

Ավստրալական The Sydney Morning Herald պարբերականի հողորդմամբ հայն համայնքի ղեկավարները հրաժարվել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափը, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»: Նշենք, որ 2011թ. խորհրդարանում Մորիսոնը, այդ ժամանակ չլինելով վարչապետ, հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր «ցեղասպանություն» և ասել, որ դա «մարդկության դեմ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկն է»: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման որակումն արդեն բացակայում է: Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը, ով հրաժարվել է կարդալ վարչապետի հայտարարությունը, ասել է. «Նրա այս պահվածքը վիրավորական է Ավստրալիայի հայ համայնքի շուրջ 50 հազար անդամների համար, ովքեր մեծամասամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներ են»: Ավստրալիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են պատմական եղելությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր