ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Փաշինյանը Զելենսկիին խորհուրդ է տվել ինչպես շփվել Պուտինի հետ
10:55, 24.04.2019 | mamul.am
7021 | 0

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանց խոչընդոտների շփվելու համար անհրաժեշտ է հնարավորինս ազնիվ լինել, փոխանցում է РБК-ն:

«Չեմ կարծում, որ դա նրա համար դժվար կլինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը: «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե նա տեսնում է, որ իր զրուցակիցը չի փորձում իրեն ինչ-որ բանում խաբել: Գուցե դիվանագիտության մեջ ու միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ այդպես եմ շփվում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հիշեցնենք, որ Փաշինյանը Twitter-ում ուկրաիներենով շնորհավորել էր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր