ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չեմ ուզում խոսել այդ թեմայով»․ Դավիթ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքի մասին
12:55, 24.04.2019 | mamul.am
3014 | 0

«Այսօր ես չեմ ուզում խոսել որևէ քրեական գործի մասին»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին, ասել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասրայանը, ում լիազորություններն այս պահին դադարեցված են։

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում դատախազի այն հայտարարությանը, որ Հայաստանում չի կարող որևէ մեկի վրա գործ կարվել, Դ․ Սանասարյանը կրկնեց, որ չի պատրաստվում նման թեմաների շուրջ խոսել։ «Այնուամենայնիվ նշեմ, դատախազի փոխարեն չեմ կարող ոչինչ ասել, իսկ այսօր մնալու եմ օրվա խորհուրդին համապատասխան կեցվածքով։ Առաջիկայում կհրավիրեմ ձեզ, կխոսենք այդ հարցերից»,- խոստացավ Սանասարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր