ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Քանի՞ անտուն և անփող պատգամավոր է դիմել բնակվարձի փոխհատուցման հարցով. «Հրապարակ»
09:40, 25.04.2019 | mamul.am
3537 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլև պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը:

Քանի՞ պատգամավոր է դիմել վարձով բնակարանի համար՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ «Ստույգ կլինի ասել` քանի պատգամավորի դիմում է բավարարվել, որովհետև չափորոշիչներ կան, որոնց պետք է դիմումատուն համապատասխանի, փաստաթղթեր ապահովի։ Այս պահի դրությամբ այդ կարգավիճակից օգտվում է 15 պատգամավոր` 8-ը` «Իմ քայլից», 6-ը` «Լուսավոր Հայաստանից», 1-ը` ԲՀԿ-ից»,- ասաց Տ. Գալստյանը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր