ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Բարձիթողի վիճակ՝ ՔԿՀ-ներում. ԱԱԾ-ն պատրաստվում է ներկայացնել նոր տեսանյութեր. «Ժամանակ»
09:55, 25.04.2019 | mamul.am
3495 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները ևս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, և այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով: Մեր հրապարակումներին ի պատասխան՝ փորձ արվեց մեզ լռեցնել դատական գործընթաց սկսելու միջոցով: Մինչդեռ ԱԱԾ բացահայտումները ամեն ինչ իրենց տեղն են դնում:

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտումներից հետո արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՔԿ ծառայության պետ Արտյոմ Մխոյանը Արմավիր ՔԿՀ պետին առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել, սակայն մերժում են ստացել: ԱԱԾ-ն առաջիկայում կներկայացնի նոր տեսանյութեր, այս անգամ այլ ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր