ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Դավիթ Տոնոյանը՝ սահմանային իրավիճակի ու Մեղրիի զորամասի դեպքերի մասին
13:20, 26.04.2019 | mamul.am
3577 | 0

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, ասել է․ «Իրավիճակը կայուն է։ Այն կողից լինում են կրակոցներ, բայց ոչ՝ թիրախավորված»։ Պարզաբանելով Մեղրիում տեղի ունեցած դեպքերը, նշել է․ «Կա ՀՀ ԶՈւ-ում կատարված ծառայողական քննություն, համապատասխան մարմինների կողմից իրականացվում է նախաքննություն, որոշ մասն ավարտված է, որոշ մասը շարունակվում է, մեղավորները պատժվում են»։ Մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի երկքաղաքացիություն ունենալու փաստը, ասել է․ «Դուք ինձ տանում եք բարոյական դաշտ․ ես ունեմ իմ անձնական վարքի կանոնները, որը ես չէի ուզենա մեկնաբանել։ Ես անձամբ նորմալ չեմ համարում, բայց օրենքով կարելի է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր