ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բուֆֆոնը կարող է վերադառնալ «Յուվենթուս»
13:50, 26.04.2019 | mamul.am
2114 | 0

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կարող է վերադառնալ «Յուվենթուս»։ Նա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել ՊՍԺ-ն, եթե փարիզյան ակումբը չերկարաձգի 41-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը։ Այդ դեպքում «Յուվենթուս»-ը պաշտոն կառաջարկի նրան:

Հիշեցնենք, որ Բուֆֆոնը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Յուվենթուս»-ից։ Բուֆֆոնի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2018/19 մրցաշրջանի ավարտը, սակայն ունի մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր