ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է». Փաշինյանը՝ Արամ Հարությունյանի ու Միհրան Պողոսյանի մասին
14:10, 26.04.2019 | mamul.am
5735 | 0

«Որևէ մեկի անմեղության կանխավարկածը պետք չի խախտել: Նույնիսկ իմ ընտանիքի անդամները և բոլորը հավասար են օրենքի առաջ: Իրավիճակներին մեր վերաբերմունքը չպետք է լինի, թե ում հանդեպ ինչ վերաբերմունք ունենք, այլ՝ թե ինչ հարաբերություն ունի այն օրինականության ու ճշմարտության հետ»,- անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետը:

Հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Արամ Հարությունյանը տեսադաշտից կորեց, նույնը՝ Միհրան Պողոսյանը, վարչապետը պատասխանել է. «Պատգամավորի կարգավիճակն օգտագործեց ու տեսադաշտից կորեց. քանի դեռ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված չէր, որևէ մեկը նրա նկատմամբ որևէ լծակ չուներ: Պողոսյանը նույնպես օտվեց անձեռնմխելիությունից ու դուրս եկավ ՀՀ-ից... Ո՞ւր պիտի փախնեն, երկրագունդը փոքր է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր