ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
14:50, 26.04.2019 | mamul.am
2542 | 0

Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Արարատ 73» լեգենդար թիմի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ֆուտբոլիստ, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Սուրեն Մարտիրոսյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան տարեդարձի առթիվ՝ քաղաքապետ Հայկ Մարությանն առողջություն ու երկար տարիների կյանք է մաղթել սպորտի վարպետին:

«Ինձ համար «Արարատ 73»-ի հաղթանակը շատ կարևոր էր, որովհետև այն թիմային հաղթանակ էր: Պետության կայացման այս փուլում, առավել քան երբեք, շատ կարևոր է համախմբվել թիմային գաղափարի շուրջ: Մեր ժողովուրդը վառ անհատականություններ է տվել, և դուք ձեր օրինակով շատ մարդկանց եք ոգևորելու ապացուցել, որ թիմային հաղթանակներ լինում են»,- նշել է քաղաքապետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր