ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Եգիպտոսում թաքցված դամբարանում 34 մումիա են հայտնաբերել. CNN
21:20, 27.04.2019 | mamul.am
5960 | 0

Եգիպտոսում թաքցված դամբարանում 34 մումիա են հայտնաբերել, որոնք թվագրվում են Ք.Ա 6–րդ դարից մինչև Ք.Հ 4-րդ դարը: Հնէաբանները տղամարդկանց, կանանց և երեխաների մումիաները գտել են Հարավային Եգիպտոսում գտնվող Ասուան քաղաքում: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Հնէաբանները նաև գտել են խեցեղեն, ներկված հուշանվերներ և փայտե արձանիկներ: Գտնված սափորներում սննդի մնացորդները դեռևս պահպանված են եղել: Հիերոգլիֆները ցույց են տվել, որ գերեզմանը պատկանել է մի առևտրականի:

«Մենք գիտեինք, որ Ասուանը հունական-հռոմեական և վերջին փարավոնների շրջանում կարևոր նշանակություն է ունեցել, բայց չգիտեինք, թե որտեղ են թաղված եղել մարդիկ»,- ասել է փորձագետներից մեկը: «Հիմա մենք գիտենք, թե որտեղ են նրանք»:

«Դամբարաններից կարող եք գլխի ընկնել, թե ինչ են կերել, ինչպե՞ս և ո՞ր տարիքում են մահացել նրանք»,- ավելացրել է փորձագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր