ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Գագիկ Ծառուկյանը ցեմենտը Վրաստանին վաճառել է 24.000, իսկ Հայաստանում՝ 50.000-60.000 դրամով
17:30, 29.04.2019 | mamul.am
27127 | 3

Վերջին օրերին քաղաքական անցուդարձում գլխավոր թեմաներից մեկը Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի շուրջ ծավալվող և զարգացող թեման է։ Ըստ քննարկումների, պարզ է դառնում, որ այս թնջուկը խորքային է և լուրջ հետևանքներ կունենա Ծառուկյանի համար։ Ասում են՝ իշխանությունները շրջանառության մեջ են դրել այն տեղեկատվությունը, որ երկար տարիներ Գ. Ծառուկյանը ցեմենտ է վաճառել Վրաստանին՝ մոտ 24.000 դրամով, իսկ Հայաստանում՝ 50.000-60.000 դրամով։ Ասում են նաև, որ իշխանություններն այս քայլով փորձել են նախապես Ծառուկյանի թիմին և ծառուկյանապաշտներին զգուշացնել, որ, այս թեմայով ավելորդ շահարկումների, կամ աշխատանքից զրկվող քաղաքացիների անունից իշխանությանը հայհոյելու դեպքում, շրջանառության մեջ կդնեն այլ տեղեկություններ, որոնք ծայրահեղ ծանր հետևանք կունենան Գ. Ծառուկյանի և նրա թիմի ապագայի համար։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր