ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Netfix-ը սերիալ կնկարահանի թայլանդական քարանձավում 18 օր արգելափակված երեխաների մասին
00:55, 01.05.2019 | mamul.am
17360 | 0

Netfix ընկերությունը «Խելահեղ հարուստ ասիացիները» կատակերգության հեղինակ պրոդյուսերական ընկերության հետ համատեղ որոշել է սերիալ նկարահանել թայլանդական քարանձավում արգելափակված դպրոցականների մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թայլանդում գտնվող՝ աշխարհի ամենաերկար քարանձավներից մեկում ջրհեղեղի պատճառով արգելափակվել էր ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը: Հատկանշական է, որ երիտասարդ մարզիչը, ով օրեր շարունակ իր ուտելիքը տվել էր երեխաներին ու նրանց օգնել ողջ մնալ, առանց ծնողներին նախազգուշացնելու էր երեխաներին տարել քարանձավ: Դեռ քարանձավում նա նամակ էր գրել ու սուզակների հետ վերև ուղարկել: Նամակում նա ներողություն էր խնդրում ծնողներից:

18 օր տևած միջազգային լայնածավալ օպերացիայի արդյունքում վերջապես բոլոր արգելափակվածները՝ 12 երեխաներն ու նրանց մարզիչը, կարողացել են դուրս գալ Թհամ Լուանգ քարանձավից անցյալ տարվա հուլիսին:

Այս իրադարձության մասին այս մի քանի ամսվա ընթացքում գրվել են տասնյակ գրքեր աշխարհի տարբեր լեզուներով և ստորագրվել է ֆիլմ նկարահանելու մի քանի պայմանագիր:

Հավելենք, որ երեխաների փրկության բարդագույն օպերացիայի ժամանակ թթվածնի պակասից մահացել էր փորձառու փրկարար-զինվորական:

Երեխաները գտնվել են ավելի քան 1000 մ խորության վրա, նրանց գտնվելու վայրից մինչև քարանձավի ելք ճանապարհը հնարավոր է եղել անցնել 6 ժամում
Netfix-ը սերիալ կնկարահանի թայլանդական քարանձավում 18 օր արգելափակված երեաներին մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր