ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Լաբրադորը ծնել է կանաչ ձագի
03:20, 02.05.2019 | mamul.am
14583 | 0

Կենդանական աշխարհում արտասովոր այս դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին: Մանչեսթերում ապրող ամուսիններ Էլեյն Քուփերն ու Չորլին անակնկալի են եկել, երբ նրանց 2 տարեկան լաբրադորը լույս աշխարհ է բերել կանաչ ձագի: Կանաչ ձագից բացի շունը ծնել է նաև 4 ոսկեգույն շնիկներ:

Կանաչ լակոտին տերերը տվել են Ֆիֆ անունը՝ «Շռեկ» մուլտֆիլմից հայտնի հերոսուհու՝ Ֆիոնայի անունից:

Լաբրադորը ծնել է կանաչ ձագի
Ըստ մասնագետների՝ ձագի կանաչ գույնը պայմանավորված է ընկերքի մեջ առկա բիլիվերդինի բարձր քանակով:
Լաբրադորը ծնել է կանաչ ձագի
Կենդանու առողջության վրա դա ոչ մի ազդեցություն չի ունենում, ավելին, ձագի ծնվելուց օրեր անց նրա վառ կանաչ գույնն սկսել է բացանալ և շաբաթներ անց այն իսպառ անհետացել է:
Լաբրադորը ծնել է կանաչ ձագի
Կանաչ շնիկը դարձել է բաց ոսկեգույն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր