ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կարող եք ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում». Շուշան Ներսիսյան
03:10, 04.05.2019 | mamul.am
6383 | 0

ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես` 2019-ի ապրիլ ամսին ներմուծվել է 9481 ավտոմեքենա: 2018-ի ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, ինչը նշանակում է, որ նախորդ ամիս արձանագրել ենք 119% աճ: Հաշվի առնելով աճի տեմպերը` ուզում եմ հիշեցնել, որ կարող եք ձեր ավտոմեքենան մաքսազերծել հանրապետության ԲՈԼՈՐ մաքսատներում`
Արարատյան (Նորագավիթ)
Արևմտյան (Կարգո տերմինալ)
Հարավային (Սիսիան)
Հյուսիսային (Գյումրի)
Արևեյան (Վանաձոր)

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ Նորագավիթում, հունվար ամսվանից սկսած, շաբաթ օրերը լրիվ աշխատանքայի օրեր են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր