ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Ալավերդու հավի ձվի մեջ մեծ քանակությամբ քաղցկեղածին նյութ՝ դիօքսին կա
23:40, 03.05.2019 | mamul.am
20738 | 0

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեխական ԱՐՆԻԿԱ կազմակերպության տոքսիկ նյութերի փորձագետ Ինդրիխ Պետրլիկը երեկ ժնևյան համաժողովի պատվիրակներին ներկայացրեց 29-ը երկրներում իրականացված հավկիթների /ձվերի/ փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները, որոնց մեջ առկա է ԴԻՈՔՍԻՆ և առաջարկում համտեսել /ուտել/ այդ ձվերից պատրաստված ձվածեղը:
Հիշեցնեմ, այդ 29 երկրների ձվերի մեջ է մտնում նաև Ալավերդու հավի ձուն, որոնց մեջ մեծ քանակությամբ դիօքսինի բաղադրություն է առկա»:

Հավելենք, որ դեկտեմբերի 10-ին չեխ գիտնականները Երևանում ներկայացրել ենԱրդյունքների համաձայն՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը բավականին մեծ է, ազդում է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա: Չեխ գիտնականների կողմից հայտնաբերվել է նոր ռիսկ՝ քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին, բնակիչների կողմից պահվող հավերի հավկիթներում:
ՀՀ Լոռու մարզի Ախթալա, Ալավերդի, Շնող համայնքներում իրականացված հետազոտության արդյունքները՝ «Արդյունաբերական աղտոտվածությունը Լոռու մարզում» համաժողովի շրջանակներում:

Նշված համայնքներից դեռ ամռանը չեխ մասնագետները վերցրել էին հողի, ջրի, հավկիթի, մարդու մազի նմուշներ՝ ծանր մետաղներով աղտոտվածությունը և դրա ազդեցությունը մարդկանց առողջության վրա պարզելու նպատակով: Նմուշներն ուսումնասիրվել են Պրահայի քիմիական–տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիաներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր