ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Թաիլանդի թագավոր Վաջիրալոնգքորնը թագադրվեց
14:40, 04.05.2019 | mamul.am
12138 | 0

Թաիլանդի թագավոր Մահի Վաջիրալոնգքորնի թագադրման արարողությունը մեկնարկել է: Այն տևելու է 3 օր: Այս մասին հաղորդում է BBC-ն:

2016-ին երկարակյաց հոր՝ Բհումիբոլ Աբդուլիադեի մահվանից հետո նա ժառանգեց գահը:

Օրեր առաջ Վաջիրալոնգքորնը հայտարարել էր իր և Սութհիդայի ամուսնանալու մասին, ով այժմ կրում է թագուհու տիտղոսը:

Թաիլանդը սահմանադրական միապետություն է, բայց թագավորական ընտանքին այսօր էլ զգալի իշխանություն ունի այնտեղ:

Թաիլանդը շատ խիստ օրենքներ ունի, որոնք արգելում միապետական կարգերի քննադատությունը:

66-ամյա թագավորը կրում է 7.3 կիլոգրամանոց Հաղթանակի թագը: Այն նույն թագը, որը կրել էր հայրը՝ 69 տարի առաջ:

Թագադրման արարողությունը տեղի է ունեցել քաղաքական լարված իրավիճակում: Ռազմական հեղաշրջումից հետո դեռևս չեն նշանակվել նոր կառավարության անդամները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր