ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ծաղկունքում արագիլները տիրացել են խրտվիլակների բնին, ցած նետել մայր արագիլին, բայց խնայել ձագերին
23:15, 11.05.2019 | mamul.am
14510 | 0

Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այս տարի բնադրած արագիլների զույգը դարձել է գյուղի այցեքարտերից մեկը: Արագիլները որոշել են նոր բույն չսարքել, այլ տեղավորվել արագիլների խրտվիլակի համար սարքած բնում: Նախօրոք պատրաստված այդ բնում տեղադրված են եղել մայր արագիլի և նրա 2 ձագերի մետաղական խրտվիլակները: Գյուղացիներին զարմացրել է այն հանգամանքը, որ արագիլների զույգը, բնից հրելով, ցած է նետել մայր արագիլի խրտվիլակը, սակայն ձեռք չի տվել ձագերի խրտվիլակներին: Այժմ արու և էգ արագիլները հերթով գնում են կեր հայթայթելու և պատրաստվում են իրենց ձագերի լույս աշխարհ գալուն:

Ծաղկունքում արագիլները տիրացել են խրտվիլակի բնին, ցած նետել մայր արագիլին, բայց խնայել ձագերին
Ծաղկունքում արագիլները տիրացել են խրտվիլակի բնին, ցած նետել մայր արագիլին, բայց խնայել ձագերին
Ծաղկունքում արագիլները տիրացել են խրտվիլակի բնին, ցած նետել մայր արագիլին, բայց խնայել ձագերին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր