ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մյուս տարի պետպատվերով բուժվողների հատկացումներն այնքան կբարձրացնենք, որ որևէ բժիշկ նրանցից գումար չի ուզի». Արսեն Թորոսյան
12:20, 13.05.2019 | mamul.am
2333 | 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին: Խոսելով հոգեբուժարաններում բռնության դեպքերի մասին, ասաց, որ հնարավորության սահմաներում վերահսկվում է ամեն ինչ, նման դեպքեր չեն արձանագրվել, իսկ առանձին դեպքերը, որտեղ լինում են բռնություն պացիենտի հանդեպ, պատժվում են:

Անդրադառնալով առողջապահական ոլորտում կոռուպցիոն երևույթներին՝ նշեց, որ չի բացառում ոլորտում կա կոռուպցիա, սակայն մեկ նկատառում արեց. «Այն բժիշկը, որ հիվանդի հարազատից, թեկուզ հենց պացիենտից, հայցում է որոշակի գումար, ես դա ոլորտի կոռուպցիա չեն համարում, այլ՝ ապօրինի եկամուտ: Այդ երևույթը կա: Եթե այդ դեպքերը արձանգրվում են կոնկրետ մարդկանց կողմից, նրանք պատժվում են»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրադարձությունները ցույց են տվել, որ իրենց 100 տոկոսով չի հաջողվել վերացնել կոռուպցիան, սակայն այդ ուղղությամբ բոլոր քայլերն արվում են: «Կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ֆրոնտով՝ կանխարգելում՝ համակարգերի ներդրման միջոցով և պատժում»,- շարունակեց նա:

Անդրադառնալով պետպատվերի շրջանակում բուժվող քաղաքացիների խնդիրներին և այդ ծրագրով գործող բուժհաստատությունների ծառայությունների որակին, տրամադրվող բուժօգնությանը, Ա. Թորոսյանը նշեց. «Հաջորդ տարի, եթե բյուջետային հայտը գոհացնի և մեր ցանկությունները հաջողեն, ապա պետպատվերով բուժվող հիվանդների գներն այնքան կբարձրացնենք, որ որևէ բժիշկ նրանցից լրացուցիչ գումար չի ուզի, իսկ եթե այդ դեպքում էլ ուզեն, ես դա կհամարեմ խիստ հանցագործություն»,- ասաց նախարարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր