ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ասեմ՝ չեք հավատա. այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ». Նիկոլայ Գրիգորյան
22:55, 14.05.2019 | mamul.am
6006 | 0

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում:

Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից: Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվի, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում: Այս կադրն արված է Ենոքավանում՝ Լաստիվեր Ռեզորթ հյուրանոցային համալիրում: Հենց այստեղ մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր