ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Այնթապում՝ ջրատարի մեջ հայտնաբերվել է մարդու գանգ
23:15, 14.05.2019 | mamul.am
5276 | 0

Մայիսի 14-ին` ժամը 20:13-ին, «911» ծառայությանը ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 3-րդ փողոցի ջրատարում հայտնաբերվել է մարդու գանգ: Գրում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցները գանգը տեղափոխել են դատական փորձաքննության: Փրկարարները նշված տարածքում իրականացրել են տեղազննման աշխատանքներ, որի արդյունքում կմախքի այլ հատվածներ չեն հայտնաբերվել:

Մարդու գանգ՝ Այնթապում
Մարդու գանգ՝ Այնթապում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր