ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արսեն Ջուլֆալակյանը՝ Լևոն Ջուլֆալակյանի և Միհրան Հարությունյանի հարաբերությունների մասին
23:50, 14.05.2019 | mamul.am
4509 | 0

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին։

«Չէի ցանկանա անդրադառնալ այս շոուին, բայց ստիպված եմ: Մարզաշխարհում Լևոն Ջուլֆալակյան անունն ասոցացվում է կարգապահության և սկզբունքայնության հետ և չեմ կարծում, որ նա 20 տարի շարունակ կգլխավորեր հավաքականը, եթե ի վիճակի լինեին կազմ պարտադրել նրան: Ցանկանում եմ շեշտել, որ Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար, մեկ նա ասում է, թե խնդիր չունի Լևոն Ջուլֆալակյանի հետ, մեկ ասում է՝ ունի: Չեմ հասկանում այս շոուի իմաստը: Միհրանը վատ հարաբերություններ չի ունեցել հավաքականի մարզիկների հետ: Օլիմպիական խաղերից հետո նա այլեւս չի մարզվել հավաքականի հետ։ Տգեղ է, երբ քննարկվում են տղաների նվաճած մեդալները՝ վերջին Եվրոպայի առաջնությունում: Բրոնզե մեդալը նվեր չէ երկնքից: Այդ մեդալի համար անցկացնում ես 4-5 գոտեմարտ, որոնք այնքան էլ հեշտ չեն լինում՝ հատկապես օլիմպիական քաշերում: Մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր