Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 479.64, EUR 535.66, RUB 7.47, GBP 607.85
+21 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հենրիխ Մխիթարյանը գիտի հաջողության բանաձևը». Սարգիս Ադամյան
00:05, 15.05.2019

Սարգիս Ադամյանն այսօր տեղափոխվել է Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբ։ Տեղափոխվելուց հետո նա առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությանը։

- Սարգիս, ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»:

- «Հոֆենհայմ»-ի ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ: Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին:

- Դուք դարձաք երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, ով պայմանագիր է ստորագրում Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ անեմ՝ իմ նոր ակումբում նորանոր հաջողությունների հասնելու և իմ խաղով հայ երկրպագուներին ուրախացնելու համար:

- Հատկապես ինչի՞ հաշվին հնարավոր եղավ այդպիսի մեծ առաջընթաց գրանցել:

- Միայն տքնաջան աշխատանքի: Երբեք չեմ հանձնվել, անդադար մարզվել եմ և հավատացել, որ մի օր կհասնեմ այս մակարդակի:

- Բունդեսլիգայում լրիվ այլ արագություններ ու մակարդակ է: Արդեն պատկերացում ունեք Ձեր նոր թիմի խաղաոճի և հնարավորությունների վերաբերյալ

- «Հոֆենհայմ»-ն արդեն մեծ հաջողություւններ է գրանցել ինչպես Գերմանիայում, այնպես էլ Եվրոպայում՝ մասնակցելով նույնիսկ Չեմպիոնների լիգային: Թիմը միշտ հարձակողական ոճի ֆուտբոլ է խաղում, ինչը շատ հոգեհարազատ է ինձ, քանի որ «Յան Ռեգենսբուրգ»-ը ևս այդպիսի ֆուտբոլ էր դավանում: Ինչ վերաբերում է լիգաների միջև տարբերություններին, պետք է ասել, որ Երկրորդ Բունդեսլիգայում էլ հեշտ չէ խաղալը, բայց, բնականաբար, Բունդեսլիգայում ավելի բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում, իսկ թիմերը տակտիկապես ավելի գրագետ են:

- Արդեն հասցրե՞լ ես խորհուրդ հարցնել, կամ հարցնելո՞ւ ես Հենրիխ Մխիթարյանից, ով մեծ հաջողությունների է հասել Բունդեսլիգայում: Կապի մե՞ջ ես նրա հետ:

- Հենրիխն առաջիններից մեկը շնորհավորեց; Նշեց, որ շատ կարևոր քայլ եմ կատարել և արդեն իսկ մեծ բանի եմ հասել, բայց խորհուրդ տվեց չթուլացնել տեմպերը և շարունակել աշխատել նույն ոգով: Հենրիխն այն ֆուտբոլիստն է, ում խորհուրդները միշտ էլ կարելի է հաշվի առնել. նա գիտի հաջողության բանաձևը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր