ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանի ճանապարհները հայերն են ասֆալտապատում, իսկ Հայաստանինը՝ իտալական ընկերությունը». Ոսկան Սարգսյան
18:05, 15.05.2019 | mamul.am
3033 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անծայրածիր Ռուսաստանի ճանապարհները հայերն են ասֆալտապատում, իսկ Հայաստանի ճանապարհները՝ իտալական «Սուարդի» ընկերությունը։ Ասիական բանկից Հայաստանը վարկ է վերցրել, որ վճարի օտարերկրյա ընկերության։ «Սուարդի» ընկերության Հայաստանի մասնաճյուղը Աբովյան քաղաքում է, ընկերությունն
աշխատանքներ է կատարում Աբովյանից հարյուրավոր կիլոմետր հեռավորությամբ գտնվող, Լոռու և Տավուշի մարզերով ձգվող միջպետական ավտոճանապարհին, տեխնիկայի, հումքի, բանվորական ուժի տեղափոխումը հավելյալ ծախս է։ Վանաձոր-Ալավերդի հատվածում ժայռերը պայթեցնելու, ճանապարհը լայնացնելու համար մեծ գործ է արվել։ Սակայն ճանապարհի եզրին տեղադրված, ճանապարհաշինական աշխատանքների, կապալառու և ենթակապալառու ընկերությունների և այլնի վերաբերյալ գրառումներով ցուցանակներում այլևս նախկինի նման չկա աշխատանքների սկզբի և ժամկետի մասին տեղեկատվություն։ Որովհետև այդ ծրագրերի վերջնաժամկետները խախտվում են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր