ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Զգուշացում Եգիպտոս մեկնողներին. ՀՀ ԱՆ
17:20, 15.05.2019 | mamul.am
10364 | 0

ՀՀ առողջապահության նախարարությունը Եգիպտոս մեկնող քաղաքացիներին տեղեկացնում է, որ անձնական օգտագործման դեղեր տանելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների, որոնք սահմանել է Եգիպտոսի կառավարությունը:

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի և դրանց պրեկուրսորների մուտքը Եգիպտոս խստիվ արգելվում է, իսկ որոշ դեղերի համար պահանջվում է թույլտվություն. պարտադիր է, որպեսզի առաջնային փաթեթավորումն ամբողջական լինի և հստակ երևա դեղի բաղադրությունը:

Երկիր մուտք գործելիս ցանկացած անձնական օգտագործման դեղ ստուգվում է Եգիպտոսի մաքսային բաժնի տեսուչների կողմից:

Միաժամանակ, ներկայումս օգտագործվող դեղերի մեծ մասը հասանելի են Եգիպտոսի դեղատներում և բժշկական հաստատություններում:

Եգիպտոսում շրջանառությունն արգելված դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր